Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

…Ղողանջ ապրողաց. Հարություն Իկարյան

…Ղողանջ ապրողաց. Հարություն Իկարյան

«Մինչև ե՞րբ Տէր սուրբ և ճշմարիտ, ոչ դատես

և խնդրես զվրէժ արեան մերոյ ի բնակճաց երկրի»:

Հայտնություն Հովհաննու,

Գլ. Զ., 10

 

«1915 թվականի ապրիլյան եղեռնը հայոց պատմության աննախընթաց ողբերգություն էր: Մահվան ու ավելի դարավոր ճամփաներով անցած ժողովուրդը կանգնեց օրհասական վտանգի առջև, և ոչնչացման ահեղ սպառնալիքից ծնվեց դիմադրության անընկճելի ոգին: Տարոն, Վասպուրական, Շաբուն-Գարահիսար, Ուրֆա, Մուսա լեռ և այլ վայրերում հայ ժողովուրդը հերոսաբար դիմադրեց կոտորածի և կողոպուտի ծարավ հորդաներին և հաստատեց ապրելու իր պատմական իրավունքը… Մուսա լեռան կատարն օթևան դարձավ հինգ հազար մուսալեռցիների համար, ովքեր մարտնչում էին գերակշռող բարբարոս ուժերի դեմ…Ասես Հայոց լեռն էլ էր մասնակցում գոտեմարտին»,- գրել է գերմանացի գրող Ֆրանց Վերֆելն իր «Մուսա լեռան քառասուն օրը» նշանավոր վեպում:

 

…Եվ ծնվեցին ժառանգները, ովքեր այսօր հիշելով և կարդալով իրենց նախնիների հերոսական անցյալի մասին, հպարտանում են տոհմական մուսալեռցիների հերոսական անցյալով: Տասնհինգամյա աղջնակն իր ժառանգներին փոխանցեց տեսած և ապրած զգացումները, երբ ֆրանսիական հածանավից արկերի տարափը սարում ծվարած, դալուկ մանկան գլխավերևի վրայով ռմբակոծում էին դեպի սարը ձգվող թուրքական զորքին ու գյուղերը, խուճապի մատնելով վայրագ հրոսակներին, երբ իջել են սարից ու նստել փրկարար հածանավերը և հեռացել հայրենի ափերից հեռու, հասել Եգիպտոս, Պորտսաիդ քաղաք:

 

Ինչ գիտեր պատանի Հարությունը, որ հորական տատու այդ պատմություններն այնքան են մխրճվելու նրա հիշողության մեջ, որ Մուսա լեռը, մուսալեռցիների հերոսական պայքարը, թեկուզ մի ափ հողի վրա ազատ ապրելու նրանց իրավունքը վերընձյուղվելու է իր և իր զավակների Հայրենիքում …

 

Աստծո կամքով Հարություն Իկարյանը, տոհմական մուսալեռցիների ժառանգը, ծնվել է ապրիլին ի հեճուկս բարբարոս հորդաների հայաջինջ մտադրությունների:

 

–   Տատս` Մարիամը, պատմում էր, որ հետո վերադարձան իրենց տները, մի քանի տարի ապրեցին ու հայրս, ով արդեն ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանը, աստվածաբանության կրթություն ուներ, որոշել է հայրենադարձվել Հայաստան, Երևան: Դա 1946 թվականն էր: Արաբկիր թաղամասում պապս իր երկու տղաների հետ, իրենց ձեռքերով կառուցել են տուն և մինչև օրս էլ այդտեղ հաշտ ու համերաշխ ապրում ենք իմ և հորեղբորս տղայի ընտանիքներով: Տեղափոխվելով Հայաստան, բնականաբար, հայրս չէր կարող իր մասնագիտությամբ աշխատել, մենք չէ որ բոլորս աթեիստներ էինք, ստիպված փոխում է մասնագիտությունը, ընդունվում է Պոլիտեխնիկի քիմիական ֆակուլտետը, ձեռք է բերում քիմիկոս-տեխնոլոգի մասնագիությունը: Տարիներ անց Ժողինստիտուտում հիմնում է տեխնոլոգիայի ամբիոն և երկար տարիներ ղեկավարում է այն: Հայրս տիրապետում էր մի քանի լեզուների, թուրքերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, նաև ռուսերեն: Նա տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր էր, շատ հետաքրքիր մարդ էր:

 

–   Իսկ դու ի՞նչ ես ժառանգել հորիցդ:

 

–   Նախ լավատեսություն, հայրս սիրում էր կրկնել Ջիվանու խոսքերը. ձախորդ օրերը, ձմռան նման, կուգան ու կերթան: Դա մուսալեռցիների  հավատն էր վաղվա օրվա նկատմամբ: Նա գտնում էր, որ լավը մարդկանց մեջ ավելի շատ է, ասում էր, վատին մի նայիր, վատը քիչ է լինում: Նաև ընկերասիրությունը, սերը բնության նկատմամբ: Հայրիկիս պտղատու այգին հիմա մենք ենք խնամում, Եղեգնաձորի ամառանոցում ևս պտղատու ծառեր ունեմ: Մեծագույն հաճույք եմ ստանում բերքահավաքի ժամանակ, ամբողջ գերդաստանով ենք մասնակցում բերքահավաքին:

 

Մայրս էլ է մուսալեռցի: Ծնողներս երկուսն էլ պատմական Բիթիաս գյուղից են, Մուսա լեռան յոթ գյուղերից մեկն է այն, հանդիպել են  Հայաստանում և ամուսնացել: 

 

Լիբանանում այսօր կա մուսալեռցիները հիմնած Այնճար գյուղը, որը դարձել է մի մեծ գյուղ հենց մուսալեռցիների հաշվին: Ափսոսում եմ, որ Այնճարում չեմ եղել, բայց անպայման կլինեմ: Մուսալեռցիների շատ ավանդույթներ պահպանվել են: Սեպտեմբերին, սուրբ Խաչի հաջորդ կիրակի բոլորս հավաքվում ենք Մուսալեռ ավան և մասնակցում հարիսա եփելու արարողությանը: Այդ օրվա հարիսան հատուկ համ է ունենում… 

 

–   Ինչո՞ւ ընտրեցիր ֆինանսիստի մասնագիտությունը:


–   Ավարտելով Չարենցի անվան դպրոցը գործերս հանձնեցի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ, սակայն առաջին տարին չընդունվեցի, չնայած հայրս այդ ինստիտուտում ամբիոնի վարիչ էր: Այնպես որ հայրիկիս գործոնը դեր չի խաղացել իմ ընդունվելու հարցում: Ընդհանրապես նա որոշումը թողել էր ինձ: Ավարտեցի և սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ` առևտրի ցանցում, հետո բանակ, ծառայել եմ Ուկրաինայում: Բախտս բերեց, որ ծառայում էի Ուկրաինայի հարավում, Белая церковь հին պատմական քաղաքում, որովհետև այդ տարին էր, որ Չեռնոբիլը եղավ: Գիտեմ շատերին, ովքեր ճառագայթվել էին և շատ չապրեցին: Բանակից հետո աշխատեցի մի շարք խանութների տնօրեն, այնուհետև Բժշկական ինստիտուտ,գլխավոր հաշվապահի տեղակալ, այնտեղից էլ մինչև օրս Առողջապահության ազգային ինստիտուտ որպես գլխավոր հաշվապահ:

 

–   Ինչքան գիտեմ դու ունես նաև երաժշտական կրթություն:

 

–   Դպրոցական տարիներին ավարտել եմ նաև Սայաթ Նովայի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, քույրերս էլ ջութակի բաժնում էին:

 

–   Երաժշտությունն ուր… չոր ու ցամաք թվերն ուր… Բախ, Բեթհովեն, Շոպեն, Բաբաջանյան և հաշվապահություն, բալանս… անհամատեղելի բաներ: Արվեստի հետ շփվող մարդու մտածողությունը լրիվ այլ է: Քո այս չոր թվերը գրելիս ինչի՞ մասին ես մտածում:

 

–   Արվեստի մասին էլ եմ մտածում, քանի որ ես մի այնպիսի պայծառ ու տաղանդավոր մարդու և հիանալի մասնագետ Ֆիլյան Պարգևի աշակերտն եմ և միշտ պարծեցել եմ դրանով: Ինքն էլ էր մուսալեռցի և արվեստասեր մարդ էր: Նա ինձ ներարկեց թվերի և արվեստի կապը տեսնելու ունակություն: Եթե հայրս ձևավորեց իմ աշխարհայացքը, ապա Ֆիլյանին ես պարտական եմ իմ մասնագիտական գիտելիքների և ձեռքբերումների համար: 

 

–   Սիրո՞ւմ ես հողը, այգում աշխատելը…

 

–   Ես հանգստանում եմ այգիս, ծաղիկներս խնամելիս, հողը փխրեցնելիս, շփումը բնության հետ ծնում է երաժշտություն: Այժմ հիմնականում ամառանոցում եմ նվագում, տանը թոռնիկ ունեմ, շուտով երկու ամսական կդառնա, չեմ ուզում նրա քունը խանգարել…

 

–   Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայի որը կընտրեիր` կոնսերվատորիան, թե ժողինստիտուտը:

 

–   Դպրոցում ես ավելի շատ հակված էի և սիրում էի լեզուներ: Երևի հայրիկս գեներն էին մեջս խոսում, հատկապես արևելյան լեզուները: Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայի կուզենայի առնալ արևելագետ: 

 

–   Մուսալեռցիների պայքարի ոգին, ավանդույթները կարողացե՞լ ես փոխանցել զավակներիդ:

 

–   Մասնագիտական հարցում որոշ չափով ուղղորդում եմ, սակայն ավելի շատ թողնում եմ ինքնուրույն ընտրեն իրենց ճանապարհը: Տղաս ավարտել է Ագրարային համալսարանը, սննդի տեխնոլոգ է, ինչ-որ չափով պապի գծով է գնացել, աղջիկս բժշկուհի է դառնալու: Իսկ ինչ վերաբերվում է մուսալեռցու ոգուն, դա, ինչպես իմ, այնպես էլ նրանց արյան մեջ է, դա չի ներարկվում, այդպես ծնվում են…

 

–   Իսկ ինչպե՞ս ես գնահատում քո ապրած 50 տարիները: 

 

–   Տուն եմ կառուցել, ստեղծել եմ հայկական ամուր ընտանիք, մեծացրել եմ երեխաներիս, հիմա էլ թոռնիկ եմ մեծացնում, ծառեր էլ եմ տնկել, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Սիրում եմ իմ օջախը, մեծ աշխարհի իմ անկունը: Հավատում եմ վաղվա օրվան, ինչպես իմ նախնիները, ովքեր մինչև վերջին պահը պայքարում և հավատում էին հայի հարատևությանը: 

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ